Ներքին 1 տարի առաջ - 10:49 03-10-2025

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաշատ զրահամեքենա ունեցող երկրների ցանկը։

Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որն ունի 396.603 զրահապատ մեքենա այդ թվում 4640 մարտական տանկ։ 2-րդ տեղում Հնդկաստանն է, որն ունի 152.795 զրահամեքենա, այդ թվում 4201 տանկ։ Դրանք հիմնականում՝ ռուսական արտադրության են։ Բացի ռուսական արտադրության տանկերից Հնդկաստանը նաև ունի տեղական արտադրության տանկեր, ինչպիսիք են «Arjun»-ը և «BMP-2» հետևակի մարտական ​​մեքենաները։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

3-րդ տեղում Չինաստանն է՝ 150.817 զրահամեքենայով, այդ թվում՝ 6800 տանկ։ 4-րդ տեղում Ռուսաստանն է, որն ունի 137.277 զրահամեքենա, իսկ 5-րդ տեղում 111.147 զրահամեքենայով Ֆրանսիան է։

6-րդ տեղում Գերմանիան է, որն ունի 99.000 զրահամեքենա, իսկ 7-րդ տեղում՝ Իտալիան (73.680 զրահամեքենա)։

8-րդ տեղում Իրանն է, որի զրահամեքենաների թիվը հասնում է 67.538-ի, այդ թվում 1713 տանկ։ Իսկ 9-րդ տեղում Թուրքիան է՝ 63.411 զրահամեքենայով, այդ թվում՝ 2238 տանկ։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահամեքենայով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում