Ներքին 5 տարի առաջ - 14:21 26-05-2021

Քաղաքականությունն ու բիզնեսն անհամատեղելի են. Մակունց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում վստահեցրել է, որ բիզնեսով զբաղվող բոլոր անձինք, որոնք քաղաքականություն մտնելու հայտ են ներկայացնում, չեն կարող համատեղել դրանք:

«Հայաստանում փոքր կրպակից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ: Այն բոլոր դեպքերում, երբ այդ անձինք՝ անկախ ընկերության կամ բիզնես գործունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու, բոլոր նման դեպքերի համար Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ ոչ թե արգելում է այդ մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը»,-ասել է Լ. Մակունցը։

Մակունցը հիշեցրեց ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողովի գոյության մասին, այլ նաև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին, որը կարող է ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները՝ ընդհուպ մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած խոստմանը, որ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատված լինի՝ Մակունցն ասաց. «Այն, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատված լինի ոչ միայն քաղաքական խոսք է, այլ նաև ՀՀ օրենքներով սահմանված սկզբունք: Եվ այդտեղ որևէ հակասություն չկա: Մենք նույնպես պնդում ենք, որ այն անձինք, որոնք հայտ են ներկայացնում քաղաքականության, չեն կարող դրանք համատեղել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան