Ներքին 5 տարի առաջ - 15:12 20-05-2021

Ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկել է ստեղծել եռակողմ հանձնաժողով. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է համացանցում լայնորեն քննարկվող փաստաթղթին, որի մասին Կառավարության այսօրվա նիստում հիշատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա հաղորդած տեղեկության՝ ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել՝ ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր:

Համացանցում որոշ շրջանակների կողմից տարածվող տեղեկությունը, թե փաստաթղթում գյուղեր հանձնելու հարց կա, Մակունցը հերքում է: Նրա խոսքով՝ պետք չէ հղում անել կասկածելի անձանց:

«Դժվար չէ գուշակել՝ եթե նման բան լիներ, ապա որևէ բան չէր խանգարում տվյալ անձանց ոչ թե փակել փաստաթղթի այդ հատվածը, եթե դա փաստաթուղթ է, իհարկե, այլ դրանք հրապարակել»,- նշեց Մակունցը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում