Մամուլ 5 տարի առաջ - 09:29 25-05-2021

Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրողներից շատերը նոր պաշտոններ կստանան․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի նշանակման գործընթացից: Ինչպես հայտնի է, վերջինս Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր:

Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր խորհրդանշական 44 զինվորականներին ՊՆ վերնախավն իր մոտ է հրավիրում, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եվ, իհարկե, այդ առաջարկությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում նոր պաշտոնը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում ներքին քննարկումներ են եղել, և շատերն այնքան էլ համակարծիք չեն եղել այն տեսակետի հետ, որ Ասրյանին պետք է նոր պաշտոնի նշանակել:

Առհասարակ, ՊՆ-ում դեմ են այդ հայտարարության տակ ստորագրածներին նոր պաշտոնների նշանակելու տարբերակի հետ, քանի որ ակնհայտ կլինի, որ կաշառում են: Բայց դե խնդիր է դրված նրանց դժգոհությունը որևէ կերպ մեղմել: Եվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Էդուարդ Ասրյանը միակ գեներալը չէ, որ պաշտոն է ստացել. այլ գեներալներ ևս, որոնք ստորագրել էին Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ, առաջիկայում նոր պաշտոն կստանան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով