Մամուլ 5 տարի առաջ - 07:51 25-05-2021

Իշխանությունը փորձում է համայնքապետերին ճնշել և «ակնարկել», թե առաջիկա ընտրություններին իրենց ինչպես պետք է պահեն․ Փաստ

«Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանության վախերն ու անհանգստությունները գնալով ավելի են խորանում: Ու չնայած երկրի գլխին իրենց պատճառով կախված մութ ամպերին, իշխանությունները ակտիվորեն լծված են նախընտրական կամպանիայի կազմակերպման գործընթացին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, թե՛ «վերևներում», թե՛ տեղերում նախընտրական աշխատանքների պատասխանատու պաշտոնյաները հաճախ անգամ աշխատանքի չեն ներկայանում, քանի որ նրանց համար ընտրարշավն այսօր թիվ մեկ օրակարգում է՝ հաշվի առնելով, որ գնալով «քայլողների» օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիների թիվը կտրուկ նվազում է։ Մեզ տեղեկություններ են հասել, որ այս օրերին առանձնահատուկ աշխատանքներ են տարվում ՏԻՄ ղեկավարների հետ։

Խոսքը հատկապես այն համայնքապետերին է վերաբերում, որոնք հաստատ չեն աջակցում գործող իշխանություններին, ինչպես նաև նրանց, որոնց դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի ու իր մերձավոր շրջապատի համար կասկածելի է կամ անորոշ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին մոտ երկու տասնյակ համայնքապետեր կանչվել են իրավապահ մարմիններ։ Մեր ունեցած տեղեկություններով, խոսքը, որպես կանոն, բավականին վաղեմություն ունեցող ինչոր մանր-մունր գործերի մասին է, հիմնականում՝ արհեստական։

Հաճախ անգամ գործի հետ կապված ոչ մի քննչական աշխատանք չի էլ տարվում, հիմնական նպատակը նրանց՝ տվյալ կառույցներ ներկայանալու հանգամանքն է։ Թերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս կերպ համայնքապետերին փորձում են հոգեբանորեն ճնշել և «ակնարկել», թե առաջիկա ընտրություններին իրենց ինչպես պետք է պահեն, ինչը, սակայն, պարզապես զվարճացրել է համայնքապետերից շատերին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ