Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:08 04-03-2025

ՔՊ-ին պետք է կամայական տարածք, որ պահեն իշխանությունը՝ անկախ սահմաններից ու կարգավիճակից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն այնքան ժամանակ բանակցությունների գործընթացը փակուղի կմղի և ժամանակ կձգի, քանի Հայաստանում գործող իշխանությունն իր համար բարենպաստ դաշտ է ձևավորում պարտադրանքի ու նախապայմանների լեզվով խոսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցվում է ակնհայտ ծաղրով ու արհամարհանքով:

«Այս օրերին շատ է հարցադրում հնչում, թե ինչո՞ւ Ադրբեջանը, այնուամենայնիվ, չի համաձայնում Հայաստանի իշխանության այն առաջարկներին, որոնք մեծ առումով բխում են իր շահերից: Պատասխանը շատ հստակ է. Բաքվում դեռ հնարավորություն են տեսնում Հայաստանից ավելին պոկելու և Հայաստանին որպես միջազգային սուբյեկտ վերջնական շարքից հանելու առումով: Հայաստանի իշխանության ցանկացած նոր զիջում ավելի է ուժեղացնում Ադրբեջանին և, ըստ էության, առավել ուժգնացնում Հայաստանի դեմ նորանոր հարվածները: Արդյո՞ք Ադրբեջանի ճնշումներն ու պահանջները միայն բանակցային գրոհներով են արտահայտվելու: Համոզված եմ, որ Ադրբեջանն իր համար պատեհ պահի՝ ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լոյալության կամ կոնկրետ հարցով կարմիր գծերի բացակայության պայմաններում, կգնա արկածախնդրության»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:

Շարունակելով միտքը, պատգամավորը շեշտեց՝ սա ասում է՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեգիոնալ ապաշրջափակման տակ, Թուրքիան և Ադրբեջանն ավելի շատ պատկերացնում են ոչ թե միջանցք, այլ ուղիղ ցամաքային կապի առկայություն, որի առարկայական արտացոլումներն ադրբեջանական զորամասերում փակցված քարտեզներն են՝ առանց Սյունիքի, Վայոց ձորի և մասնատված Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերով:

«Արդյո՞ք Հայաստանում հաստատված վարչակազմը գիտակցում է իրադրության լրջությունը: Վստահ եմ՝ այո, սակայն իշխանության իրացրած քաղաքականության հիմքում ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ կամայական տարածքի գոյությունը, որտեղ նրանք որևէ ձևով կարող են իրենց իշխանությունն իրացնել՝ անկախ նրանից, թե դա ինչ կարգավիճակով կամ սահմաններով կլինի: Իշխանության հանցավոր արարքների հիմքում սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ դաժան վերաբերմունքի քողարկումն է, երկրին հասցված ծանր հարվածի հետքերի վերացումն ու գաղափարախոսության անվան տակ «պարտվողական Հայաստանի» կոնցեպտի պարտադրումը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում