Արտաքին 5 տարի առաջ - 22:45 24-05-2021

Դրոշի հետ կապված միջադեպի պատճառով Բելառուսը հայտարարել է Լատվիայի դեսպանին ետ ուղարկելու մասին

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտնել է, որ Մինսկում Լատվիայի դեսպանին խնդրել են 24 ժամվա ընթացքում լքել հանրապետությունը:

Նրա խոսքով՝ դիվանագետը հրավիրվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Ռիգայում Բելառուսի պետական ​​դրոշը վիրավորելու հետ։ Այս մասին հայտնում է BelTA-ն: Մակեյը կատարվածը որակել է որպես պետական ​​վանդալիզմի ակտ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռիգայի քաղաքապետ Մարտինշ Ստակիսը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը պահանջել են սառույցի հոկեյի աշխարհի առաջնության կապակցությամբ Լատվիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված Բելառուսի ազգային դրոշը փոխարինել սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշով, որն օգտագործում են բելառուս ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները:

Որոշումը կապված է մայիսի 23-ին տեղի ունեցածի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով