Արտաքին 5 տարի առաջ - 09:55 24-05-2021

Մինսկում ձերբակալվել է NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Պրոտասևիչի ընկերուհին

NEXTA տելեգրամյան ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչի ընկերուհին ձերբակալվել է Մինսկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին»:

Ըստ «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի՝ աղջիկը Պրոտասևիչի հետ գտնվել է Ryanair ինքնաթիռի մեջ, որն արտակարգ վայրէջք է կատարել Բելառուսում:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիչկին լրագրողի ձերբակալությունից հետո կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ: Նա նաև հավելել է, որ Լեհաստանում Բելառուսի դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ՝ ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով: Նրա խոսքով, Վարշավան Մինսկից պահանջում է «անհապաղ ազատ արձակել Ռոման Պրոտասևիչին, ինչպես նաև ապօրինի կալանավորված Անժելիկա Բորիսին, Անջեյ Պոչոբուտին (Բելառուսի լեհերի միության ակտիվիստներ) և այլ լեհ ու բելառուս ակտիվիստների»: Լեհաստանի իշխանությունները պահանջում են նաև դադարեցնել անկախ լրատվամիջոցների և հասարակության նկատմամբ բռնաճնշումները:

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կարծում է, որ Պրոտասևիչի կալանավորումը հանրապետության հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունք է:

Դրանից առաջ հայտնի է դարձել, որ Բելառուսի քննչական կոմիտեն փաստաթղթեր է ուղարկել Լեհաստան՝ ալիքի ստեղծողներ Ռոման Պրոտասևիչին և Ստեփան Պուտիլոյին արտահանձնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան