Ավելին 5 տարի առաջ - 16:48 22-05-2021

68 կիլոգրամ նիհարած կինը կիսվել է իր փորձով

136 կիլոգրամ կշռող ամերիկուհին կարողացել է նիհարել և իրականացնել իր նվիրական երազանքը: Նա իր փորձով կիսվել է Daily Mail- ի հետ:

Լոս Անջելեսից 32-ամյա Էմբեր Հոուփը պատմել է, որ ավելորդ կիլոգրամները նրան գրեթե հասցրել են ինքնասպանության․ «Ես երբեք սովորական ջուր չեմ խմել ՝ միայն գազավորված և էներգետիկ ըմպելիքներ», - հիշում է կինը:

Ճարպակալման գագաթնակետին ամերիկացին կշռել է 136 կիլոգրամ: Կինը որոշել է հետևել առողջությանը միայն այն ժամանակ, երբ ընկճվածությունը նրան մղել է ինքնասպանության մտքերի: «Ես հեռատես եղա․ գրանցվեցի հոգեբանի մոտ և սկսեցի կազմել ցանկանալի գործողությունների ցուցակը», - ասաց Հոուփը:

Թերապիայի շնորհիվ կինը սկսել է դրսևորել կամքի անհավանական ուժ՝ հասնելու ցանկալի նպատակին, իսկ ֆիզիկական վարժությունները և ցածր ածխաջրերի դիետան թույլ են տվել նրան մեկ տարվա ընթացքում նիհարել 68 կիլոգրամ: Ամերիկուհին հրաժարվել է նաև կենդանական սնունդից, չնայած ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս ծովամթերք ուտել։

Կամքի այսպիսի ամրությունը նրան թույլ է տվել հասնելու նաև այլ նպատակների։ Որպես դիզայներ նա նպաստել է տեսախաղերի զարգացմանը և նկարահանվել է Orange Is the New Black գովազդային տեսահոլովակում:

Հոուփը նաև որոշել է օգտագործել իր փորձն ուրիշներին օգնելու համար և այժմ աշխատում է որպես անձնական մարզիչ։ «Երբ ես գեր էի, կարծում էի, որ ոչ մի ելք չկա, բայց ելք միշտ կա», - ասել է Հոուփը ՝ հիշելով իր դժվարին ճանապարհը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ