Արտաքին 5 տարի առաջ - 09:25 20-05-2021

Pfizer պատվաստանյութը կարելի է պահել սովորական սառնարանում մեկ ամիս

ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը (FDA) թույլ է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութը մեկ ամիս պահպանել սովորական սառնարանում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչությունը թույլ է տալիս Pfizer-BioNTech պատվաստանյութի սրվակները պահել սառնարանում +2°C մինչև +8°C մինչև մեկ ամիս:

Մինչ այդ պատվաստանյութը թույլ էր տրվում պահել սովորական սառնարանում մինչև 5 օր: Ընդ որում՝ պատվաստանյութի առաքումը և պահպանումը կարելի էր կատարել միայն -70°C-ի պայմաններում:

«Փոփոխությունն այս պատվաստանյութն ամերիկացիների համար ավելի հասանելի կդարձնի»,- վստահեցնում է Սննդի և դեղերի վարչությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն կարող է թույլ տալ Pfizer պատվաստանյութն օգտագործել 12-15 տարեկանների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան