Մամուլ 5 տարի առաջ - 07:18 20-05-2021

Երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատու կառույցը փաստացի «բլոկադայի» մեջ է․ Փաստ

«ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները հերթական անգամ վերահաստատում են մասնագիտական հանրույթի այն պնդումը, որ երկրում ակնհայտ քաղաքական ճգնաժամ է, իսկ պետական կառավարման համակարգը պարզապես քարուքանդ վիճակում է։ Պետական գերատեսչությունների գերակշիռ մասն այսօր փաստացի մատնված է անգործության և, ըստ էության, կառավարումը թողնված է ինքնահոսի։ Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ոլորտային գերատեսչություններին և ուղղակի ամեն ինչ անում է սեփական նախաձեռնությամբ։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առանց այդ էլ վստահություն չի ունեցել մասնավորաբար ԱԳՆ հանդեպ, վերջին շրջանում ուղղակի միայնակ է սկսել խաղալ արտաքին ճակատում, այլ կերպ ասած՝ արտաքին քաղաքականությունն իրականացնում է առանց ԱԳՆ-ի։ ԱԳՆ-ի թերթի աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանը նախարարության և նախարարի հետ չի քննարկում, թե, օրինակ՝ ինչ է բանակցում ռուսական կողմի հետ երկրի սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Արտգործնախարարությունում այդ ամենի մասին տեղեկանում են, ինչպես ասում են, «պոստֆակտում», երբ որևէ բան շտկել հնարավոր չէ, ու միայն հարկավոր է ինչ-որ հայտարարություն անել:

Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ նման տարօրինակ վիճակը լուրջ մտահոգություն է առաջացրել գերատեսչությունում, քանի որ երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատու կառույցը փաստացի «բլոկադայի» մեջ է և տեղյակ չէ, թե ինչ բանակցություններ և պայմանավորվածություններ են ձեռք բերվում միջազգային գործընկերների հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով