Ավելին 5 տարի առաջ - 12:35 19-05-2021

Բորիս Նեմցովի դուստրը պսակադրությունից կարճ ժամանակ անց բաժանվել է հայ ամուսնուց

Հանգուցյալ Բորիս Նեմցովի և Եկատերինա Օդինցովայի 19-ամյա դուստրը՝ Դինան, հայտնել է ամուսնուց՝ 21-ամյա Դիմիտրի Մաթևոսովից բաժանվելու մասին:

Նևցովան լուրը հայտնել է ինստագրամում․ Դինան չի հայտնել բաժանության պատճառը, սակայն մանրամասն պատմել է, թե ինչպես հաղթահարում կյանքի այս բարդ շրջանը։

«Մենք բաժանվել ենք։ Ես չեմ նշի պատճառը, սակայն այն բավական ծանրակշիռ է՝ առանց կասկածի ավարտելու 4 տարվա հարաբերություններն ու ամուսնությունը։ Ես ու Դիման միմյանց նկատմամբ չեզոք վերաբերմունք ենք պահպանում։ Եթե համացանցում մեր ամուսնալուծության մասին հարցազրույց տեսնեք, այն կեղծ է։ Մենք չենք մեկնաբանում։

Դինա Նեմցովան հայտնել է նաև, որ ամուսնուց բաժանվելուց հետո դեպրեսիայի մեջ չհայտնվելու հարցում իրեն օգնել են պարապմունքները համալսարանում, պարբերական մարզումներն ու ժամանակը, որը նա անցկացրել է մտերիմների ու հարազատների հետ. «Ինձ այս պատմության մեջ ամենաշատն այն է ցավեցրել, որ ես, իսկապես, ցանկանում էի, որ լավ լիներ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ