Մամուլ 5 տարի առաջ - 09:15 19-05-2021

ԵՊՀ-ում կրքերն օր օրի թեժանում են․ Ժողովուրդ

«Երևանի պետական համալսարանում կրքերն օր օրի ավելի են թեժանում: Համալսարանը ռեկտոր չունի, և այդ հարցը չի կարողանում լուծել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Ժ/Պ Վահրամ Դումանյանը, որը ստանձնել է խնդրի կարգավորումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 10-ին նախարարի այցը համալսարան ոչ թե իրավիճակը մեղմել է, այլ, ընդհակառակը, ավելի է վատթարացրել:

Հիշեցնենք, որ նշված օրը ԵՊՀ-ում ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել էր ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը և ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխություններին առնչվող հարցերը: Հավելենք, որ հայրենի կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն էր տվել մի որոշման, ըստ որի՝ բուհի կառավարման համար իշխանությանն անհրաժեշտ չի լինի բուհի ներկայացուցիչների համաձայնությունը:

Հանդիպման ժամանակ կրքերը այնքան էին թեժացել, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հայտարարել էր՝ Դումանյանը թող գնա ու Նիկոլ Փաշինյանին փոխանցի, որ ԵՊՀ-ն իր «դյուքյանը» չէ։ Այդ միջադեպից հետո մայր բուհում գործում են տարբեր խմբեր, որոնք ամեն ինչ անում են, որ այս իշխանությանը չհաջողվի ԵՊՀ ռեկտոր ընտրել, ու հարցն անժամկետ հետաձգված է: Դումանյանի՝ ռեկտոր դառնալու երազանքը դեռ շարունակում է անկատար մնալ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան