Արտաքին 5 տարի առաջ - 19:35 17-05-2021

Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպումը չեղյալ է հայտարարվել

Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) կազմակերպիչները որոշում են կայացրել չեղյալ հայտարարել հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Սինգապուրում երեք ամիս անց։ Այս մասին հաղորդում է Reuters-ը ՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

«Ցավոք, տարբեր շրջաններում ծավալվող ողբերգական հանգամանքները, ճանապարհորդության անորոշ հեռանկարները, պատվաստումների տարածման տարբեր տեմպերը և կորոնավիրուսի նոր տարբերակների վերաբերյալ անորոշությունը անհնար են դարձնում գլոբալ հանդիպման անցկացումը», - բացատրել են կազմակերպիչները:

Ֆորումի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի առաջին կեսին, ամսաթիվը և վայրը կորոշվեն այս ամռանը` հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը:

Այս տարվա հունվարին Դավոսում անցկացվել է Համաշխարհային տնտեսական ֆորում, որը, կորոնավիրուսային վարակի համաճարակով պայմանավորված, կազմակերպվել էր առցանց: Ի թիվս այլոց՝ ֆորումում ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա առաջ է քաշել աղքատության դեմ պայքարի կարևորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով