Ավելին 4 տարի առաջ - 20:55 15-05-2022

«Եվրատեսիլ-2022»-ում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժյուրիի ձայները չեղյալ են հայտարարվել

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժյուրիի ձայները չեղյալ են հայտարարվել մանիպուլյացիայի և մրցույթի կանոնները խախտելու համար: Նման որոշում է կայացրել Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։
Բացի Ադրբեջանից, չեղյալ են հայտարարվել նաև Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիների ձայները։

Նշվում է, որ փոխարենը հաշվարկվել և օգտագործվել է յուրաքանչյուր երկրի համար միջինացված արդյունքը։

«ԵՀՄ-ն չափազանց լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ»-ում քվեարկության մանիպուլյացիայի ցանկացած ենթադրյալ փորձերին եւ իրավունք ունի չեղարկել նման ձայները՝ պաշտոնական քվեարկության կանոններին համապատասխան, անկախ նրանից, թե նման ձայները կարող են ազդել քվեարկության արդյունքների և/կամ ելքի վրա», - ասված է ԵՀՄ-ի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող