Արտաքին 5 տարի առաջ - 18:28 16-05-2021

Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը

Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը:

Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Ադրբեջանական կողմն Էուլջեքյանի «խոստովանական ցուցմունքներով» տեսանյութ է տարածել, որում նա իբրև թե «խոստովանում է», որ ոմն լիբանանահայ Հովակ Քիքյանը` Ղարաբաղի պատերազմի մասնակից, իրեն էլ էր առաջարկել գնալ Արցախ և ասել, որ «2500 դոլար են տալիս»։ «Համաձայնությունից հետո ինձ տեղափոխեցին Շուշի, այնտեղից մեզ Մարտունի տարան` զորամաս, զինվորական շորեր և զենքեր տվեցին։ Մեզ` 85 հոգի` մեր պես օտար մարդիկ, տարան պատերազմ։ Պատերազմին ես զգացի, որ մենք Ադրբեջանի ուժը չունենք»,- տեսանյութում ասում է Վիգենը։

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը։ Անցած շաբաթ ավարտվել է գործի նախաքննությունը և փոխանցվել դատարանին։ Դատարանը նախագահելու է Էլբեյ Ալլահվերդիևը: Նա հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով դատավորն է։ 2015-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։ Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին ադրբեջանցի զինվորականները նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ էր արձակվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»