Ներքին 4 տարի առաջ - 20:15 24-10-2021

Բացվել է լիբանանահայ Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» առաջին անհատական ցուցահանդես

Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում հոկտեմբերի 24-ի բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» առաջին անհատական ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը նվիրված է Թարգմանչաց տոնին և ընդգրկում է հեղինակի 53 աշխատանք, որոնք ստեղծվել են հինգ տարում: Դրանք կտավներ են կատարված մետաքսի վրա՝ բատիկայի սկզբունքով: Ստեղծագործություններն անտիպ են, քանի որ առաջին անգամ փորձ է արվել հայոց այբուբենի տառերը ներկայացնել որպես արվեստի գործ՝ ինքնատիպ լուծումներով և պատկերազարդման նոր տեխնիկայով: Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ հնարավորություն է տվել Արմենուհուն՝ յուրովի ուսումնասիրելու և յուրակերպ բացահայտելու հայկական տառարվեստի և մանրանկարչության առանձնահատկությունները:

Համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաև հայկական առասպելաբանության խորհրդանիշերը: Ստեղծագործություններում առկա են նաև արվեստի ժամանակակից ընկալումների նոր շերտավորումներ, որոնք աշխատանքները ձևակերպում են ժամանակին համընթաց:

Ցուցահանդեսում սպասվում է հանդիպում հեղինակի հետ, ով կներկայացնի իր կրկին առաջին անգամ լույս տեսած, նույն աշխատանքների կատալոգը, որտեղ զետեղված են ստեղծագործությունների լուսանկարները՝ համապատասխան գեղարվեստական բացատրություններով:

Արմենուհի Սաղդասարյանի՝ «ԱրթԶ» կրթամշակութային ՀԿ-ի կազմակերպած ցուցահանդեսը տևելու է չորս օր:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով