Արտաքին 5 տարի առաջ - 23:53 15-05-2021

Օտարերկրյա ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իսրայել

Իսրայել թռչող բոլոր արտասահմանյան ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները՝ Գազայի հատվածից հրեական պետության վրա շարունակվող հրթիռային հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վերջինը թռիչքները դեպի Իսրայել դադարեցրել են Արաբական Միացյալ Էմիրությունների ավիաընկերությունները։

Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխադարձ հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո։

Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Հայտնում են, որ Իսրայելում զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ զինվոր: Իսրայելում վիրավորների թիվը գերազանցում է 500-ը:

Ավելի վաղ Իսրայելում Ավստրիայի դեսպանատան մոտ հրթիռ էր պայթել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»