Ուղիղ եթեր
Արտաքին 9 ժամ առաջ - 10:32 13-10-2026

Etihad Airways-ը և Qatar Airways-ը դադարեցրել են թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա

ԱՄԷ-ի Etihad Airways ավիաընկերությունը չեղարկում է թռիչքները դեպի Էր Ռիադ, Դամմամ և Ջիդդա, իսկ քաթարյան Qatar Airways ավիափոխադրողը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և Դամմամ։

Etihad Airways-ը հայտնել է Աբու Դաբիի և Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ, Ջիդդա և Դամմամ քաղաքների միջև թռիչքների չեղարկման մասին՝ «տարածաշրջանում անկայուն իրավիճակի» պատճառով։

Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Աբու Դաբիի և Էր Ռիադի միջև բոլոր թռիչքները չեղարկվել են մինչև երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ը։ Աբու Դաբիի, Դամմամի և Ջիդդայի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է մի քանի օրով։
Ավիաընկերությունը նախազգուշացրել է ուղևորներին, որ իրավիճակը կարող է ցանկացած պահին փոխվել։

Միևնույն ժամանակ, Կատարի ազգային ավիափոխադրող Qatar Airways-ը տեղեկացրել է, որ դեպի Սաուդյան Արաբիայի քաղաքներ և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին։

Ավիաընկերությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սաուդյան Արաբիայում իրավիճակի զարգացմանը և համակարգում է իր գործողությունները համապատասխան պետական մարմինների հետ։ Ավիաընկերությունը ուղևորներին կոչ է արել ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը կայքում կամ բջջային հավելվածում՝ հավելելով, որ տուժած ուղևորների հետ անմիջապես կկապվեն։

Թռիչքների դադարեցումը կապված է հուսիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին հասցված բազմակի հարվածների հետ։ Շաբաթավերջին հարձակման է ենթարկվել Էր Ռիադի թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը, զոհվել է 14 մարդ, ավելի քան 300-ը ստացել են վիրավորումներ։

Կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, հարված է հասցվել Դամմամի միջազգային օդանավակայանին։

Ամենից շատ դիտված

21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
21:28 «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ