Մամուլ 5 տարի առաջ - 09:10 14-05-2021

Վեթինգի գաղափարից չեն հրաժարվել. պատգամավորների նոր նախագիծը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստորեն, իշխանությունները չեն հրաժարվել վեթինգի գաղափարից։ Ամեն դեպքում, դա է վկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման (վեթինգի) մասին վերնագրով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով, առաջարկվում է իրականացնել դատավորների, ԲԴԽ անդամների, ՍԴ դատավորների խոցելիության ստուգում դատավորների մոտ նրանց «կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայությունը» պարզելու նպատակով: Միևնույն ժամանակ, դատախազների եւ քննիչների խոցելիության ստուգում նույնպես չի նախատեսվում, քանի որ դա նույնպես կարող է անհարկի ձգձգել գործընթացը: Ընդ որում, օրենքը չի տարածվելու այն ուժի մեջ մտնելուց հետո թափուր պաշտոններում ընտրվող կամ նշանակվող հիշյալ պաշտոնյաների վրա:

Վեթինգն ավարտվում է հետեւյալ երկու որոշումներից մեկի կայացմամբ՝ 1. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն, 2. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության բացակայության մասին եզրակացություն: Վեթինգի անցկացման համար անձից պետք է պահանջվի շատ տեղեկատվություն, ընդ որում՝ նրա, նրա հարազատների կողմից վերջին 15 տարում կատարված գործարքների մասին, որ իրապես խոցելի դատավորները իրենք հրաժարվեն նման դիմում ներկայացնելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով