Արտաքին 5 տարի առաջ - 10:25 14-05-2021

Իրանցի համասեռամոլին սեռական կողմնորոշման պատճառով եղբայրները գլխատել են

20-ամյա իրանցի Ալիռեզ Ֆազելի Մոնֆարեդը գլխատվել է իր հարազատ եղբոր և երկու զարմիկների կողմից, երբ վերջիններս իմացել են նրա սեռական կողմնորոշման մասին ամբողջ ճշմարտությունը: Տեղեկությունը հաղորդում է Daily Mail-ը: Ալիռեզի ինտիմ կյանքի մանրամասները պատահաբար հայտնի են դարձել եղբայրներին: Երիտասարդը դիմել է զորակոչով զբաղվող տեղի կազմակերպություն՝ սեռական կողմնորոշման պատճառով զորակոչից ազատվելու համար: Հայտարարության մեջ նա գրել է Թուրքիա տեղափոխվելու և զուգընկերոջ հետ ապրելու ցանկության մասին:

Դիմումի պատասխանն Ահվազ քաղաքում գտնվող Ալիռեզ ընտանիքի տուն է հասել այն ժամանակ, երբ երիտասարդը բացակայում էր: Նամակը կարդացել է նրա եղբայրը: Հետո եղբայրները իբր հոր հետ հանդիպելու պատրվակով Ալիռեզին տարել են երկրի արևմուտքում գտնվող Բորումի գյուղ և այնտեղ նրան սպանել:

Դրանից հետո եղբայրները զանգել են Ալիռեզի մորն ու ասել, որ սպանել են երիտասարդին: Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Ալիռեզն ու եղբայրները բարդ հարաբերություններ ունեին: Այժմ Ալիռեզի երեք եղբայրները ձերբակալված են, իրավապահ մարմինները հետաքննում են երիտասարդի սպանության մասին տեղեկությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի