Արտաքին 5 տարի առաջ - 23:55 12-05-2021

Բլինկենը Լավրովին նախազգուշացրել է Ռուսաստանի գործողությունների հետևանքների մասին

ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Արդյունքում՝ նա հայտարարել Վաշինգտոնի շահերը պաշտպանելու մտադրության մասին՝ ի պատասխան Մոսկվայի գործողությունների, «որոնք վնասում են նրանց և նրանց դաշնակիցներին»:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ կողմերը քննարկել են նաև Արկտիկական խորհրդի առաջիկա նախարարական հանդիպման մանրամասները, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ:

Բացի դրանից՝ համագործակցության հնարավորությունը քննարկվել է Արկտիկայի խորհրդի ժամանակ Ռուսաստանի նախագահության ընթացքում: Լավրովն ու Բլինկենը պայմանավորվել են հանդիպել մայիսի 20-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում:

Նրանք կմաասնակցեն Արկտիկայի խորհրդի նախարարական նստաշրջանին, որտեղ հնարավորություն կունենան առանձին զրուցելու, քննարկելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարևորագույն հարցերը և, ընդհանուր առմամբ, միջազգային իրավիճակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան