Արտաքին 4 տարի առաջ - 17:14 21-06-2022

Կուդրինն առաջինն է նախազգուշացրել Պուտինին Ուկրաինայի հետ պատերազմի հետևանքների մասին

Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինն առաջինն է նախազգուշացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծանր հետևանքների մասին, որոնք սպասվում են երկրին Ուկրաինայի հետ պատերազմից հետո։ Այս մասին գրում է «Ագենստվո» պարբերականը՝ հղում անելով Կուդրինի երկու ծանոթներին։

Պուտինի և Կուդրինի հանդիպման մասին հաղորդագրությունը Կրեմլի կայքում հայտնվել է հունիսի 14-ին, սակայն միջոցառման սղագրության մեջ պատերազմի մասին չի հիշատակվում։ «Ագենստվոն» պնդում է, որ իրականում հանդիպումը տեղի է ունեցել դեռևս գարնանը, իսկ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է դրա միայն մի մասը՝ չնշելով, որ Կուդրինը բարձրացրել է պատերազմի թեման։

Կուդրինի ծանոթներից մեկը հաղորդել է, որ Պուտինը չի ընդունում նրա կարծիքը քաղաքականության մասին, բայց վստահում է նրա փորձին տնտեսության և ֆինանսների ոլորտում։ Ուստի, իբր, Հաշվիչ պալատի նախագահը որոշել է հանդիպմանը չխոսել ռազմական գործողություններին իր վերաբերմունքի մասին, բայց ասել է, որ պատերազմը վնաս է տնտեսությանը։

«Ագենստվոն» հաղորդում է, որ Պուտինը դրան ոչ մի կերպ չի արձագանքել։

Աղբյուրների խոսքով, Կուդրինը, չնայած պատերազմին իր անհամաձայնությանը, չի պատրաստվում հրաժարական տալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»