Արտաքին 5 տարի առաջ - 17:53 12-05-2021

Երուսաղեմի հայկական թաղամասում ավերածություններ չկան

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հաղորդել է, որ քաղաքի հայկական թաղամասում ավերածություններ չկան։ Թե՛ թաղամասի և թե՛ պատրիարքարանի գործերն ընթանում են բնականոն հունով։ Զոհեր կամ վիրավորներ հայերի շրջանում չկան։ Խուճապային տրամադրություններ չկան, քանի որ դեպքերն ընթանում են թաղամասից բավականին հեռու։

Պատրիարքարանի դիվանապետը հույս է հայտնել, որ կողմերը բանակցային ճանապարհով խնդրի որևէ լուծում կգտնեն։ Նա նաև իր ցավակցությունն է հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ Երուսաղեմում արաբ երիտասարդների և ոստիկանների միջև բախումներ էին սկսվել մայիսի 8-ին։ Դրանք իրենց գագաթնակետին են հասել մայիսի 10-ին, երբ նշվում էր Երուսաղեմի տոնը։ Լարվածությունը սրվել է՝ վերածվելով ռազմական գործողությունների, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Այս ընթացքում շուրջ 850 հրթիռ է հատել Իսրայելի սահմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան