Արտաքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 14:16 07-09-2026

Երուսաղեմի Հայկական թաղամասում աղջիկը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի ուղղությամբ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում անցորդ աղջիկը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի ուղղությամբ՝ չնայած տարածքում իսրայելցի ոստիկանների ներկայությանը։

Տեսախցիկների տեսագրությունը հրապարակել է Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։

Կադրերում երևում է, թե ինչպես են աղջիկն ու նրան ուղեկցող կինը անցնում վանքի մոտով, որտեղ գտնվում է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նստավայրը։

Աղջկա արարքից հետո ոստիկանները մոտեցել են նրանց։

«Ի պատիվ նրանց՝ նրանք անմիջապես միջամտեցին։ Արդյոք նա պատիժ կկրի՞։ Խիստ կասկածում եմ»,- գրել է Բալյանը։

Թամարա Քալանթարյան