Արտաքին 5 տարի առաջ - 16:35 12-05-2021

Instagram ու Facebook ցանցերը ատելության խոսք տարածելու համար հեռացրել են Բայրաքթարի գրառումները

Ինչպես գրում է ermenihaber.am-ը, Instagram ու Facebook սոցիալական ցանցերը հեռացրել են Էրդողանի փեսա, ԱԹՍ-ներ արտադրող «Baykar savunma» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարի՝ հրեաներին դատապարտող գրառումները։

Սոցցանցերը դա հիմնավորել են նրանով, որ Բայրաքթարը ատելության խոսք է տարածում:

Այդ մասին Twitter-ում տեղեկացրել է Բայրաքթարը:

Նա իր գրառման մեջ Երուսաղեմի հին քաղաքում Ալ-Աքսա մզկիթի մոտ բռնկված հրդեհի ժամանակ հին քաղաքի պարսպից դուրս հավաքված հրեաների երգ ու պարն անվանել էր ատելություն, գազանություն ու կոտորած:

«Թո՛ղ խորտակվի Ձեր մտքի ազատություն ու մարդու իրավունքներ անվանվող երկերեսանիությունը»,- ավելացրել էր Բայրաքթարը:

Նշենք, որ պաղեստինցի արաբների հետ տեղի ունեցած բախումների շրջանակներում Իսրայելի գործողությունները կոշտ հռետորաբանությամբ քննադատել են Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնատար այրերն ու ընդդիմադիր առաջնորդները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան