Արտաքին 5 տարի առաջ - 10:55 12-05-2021

Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է պաղեստինցիներին միջազգային ուժեր ուղարկելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելի գործողությունները քիչ է դատապարտվում: Անհրաժեշտ են կոնկրետ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ պաղեստինցիների համար «միջազգային պաշտպանության ուժ» ուղարկելը:

«Դատապարտումը քիչ է, մենք պետք է միջոցներ ձեռնարկեք: Այսօր մենք որոշ առաջարկներ ենք ներկայացրել։ Մասնավորապես, Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳ նախարարների մակարդակով ստեղծել գործադիր խումբ։ Բայց գլխավորն այն է, որ պետք է պաշտպանել պաղեստինի խաղաղ բնակչությանը։ Այսօր մենք կոչ ենք անում արագացնել ջանքերը նման պաշտպանության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ՝ ներառյալ միջազգային պաշտպանության ուժեր ուղարկելը»,- ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան խորապես մտահոգված է Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում իրավիճակի վտանգավոր զարգացման համար:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան։ Երեքշաբթի առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի տարածքի վրա Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները հետադարձ հարված են հասցրել։

Իսրայելի բանակը 5 հազար պահեստազորի կոչ է արել ամրապնդել տարբեր ստորաբաժանումները, պաղեստինցի իսլամիստների դեմ իրականացվող «պատի պահապաններ» գործողության ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով