Արտաքին 4 տարի առաջ - 13:08 22-02-2022

Ղազախստանի ԱԳՆ-ն բացառել է ԼԺՀ և ԴԺՀ ՀԱՊԿ ուժեր ուղարկելու հնարավորությունը

Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին բացառել է ՀԱՊԿ ուժերի զինծառայողների Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններ ուղարկելը։

«Ոչ, դա անհնար է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությունը խստորեն սահմանափակում է ռազմական և խաղաղապահ ուժերի օգտագործումը: Նրանք կարող են օգտագործվել միայն ՀԱՊԿ տարածքում»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Նա հիշեցրել է, որ Դոնբասում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման սցենարը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ այն «հիպոթետիկ հարց» անվանելով։

«Այսինքն՝ դա գործնականում անհնար է,- ասել է Թլեուբերդին։- Ուղարկելու համար, բնականաբար, անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև և համապատասխան մանդատ։ Բայց, ինչպես գիտեք, ՄԱԿ-ն ունի իր խաղաղապահ ուժերը և հետևաբար այս հարցը գործնական հարթության վրա չէ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով