Արտաքին 5 տարի առաջ - 22:23 11-05-2021

Առաջիկա շաբաթվա ընթացքում Մելիայի ղեկավարած կուսակցությունը կհստակեցնի հետագա անելիքները

Ռուսթավիի բանտից ազատվելուց հետո Վրաստանի «Ազգային միասնական շարժում» ըդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան հանդիպել է կուսակցության անդամների և համակիրների հետ։ Քննարկվել են հետագա անելիքները։

Մելիան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կկայացվի որոշում խորհրդարանական գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է, որ կուսակցությունում որոշակի տարաձայնություններ կան հետագա անելիքների շուրջ։ Պետք է որոշում կայացնել՝ ստորագրել փաստաթուղթ և մտնել խորհրդարա՞ն, թե՞ ոչ։ Քննարկվել է նաև Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի պատրաստած համաձայնագրի ստորագրման հարցը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ մինչև Մելիայի՝ բանտից ազատվելը՝ կուսակցությունը չէր քննարկում խորհրդարանական գործունեություն ծավալելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով