Արտաքին 4 տարի առաջ - 12:50 31-03-2022

Լավրովն ու Կուլեբան կարող են հանդիպել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում. Թուրքիա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան կարող են հանդիպել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, հինգշաբթի օրը նա հեռախոսազրույցներ է վարել Կուլեբայի և Լավրովի հետ՝ այս շաբաթ Ստամբուլում կայացած երկու երկրների պատվիրակությունների բանակցություններից հետո։
«Ավելի բարձր մակարդակով հանդիպում, նվազագույնն արտգործնախարարների մակարդակով, կարող է տեղի ունենալ մեկ-երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է Չավուշօղլուն հեռուստատեսային հարցազրույցում։
Նա նաև ասել է, որ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը օգտակար դեր է խաղացել Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների միջև շփումների հաստատման գործում։
Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայում «հողում» դեռևս ստամբուլյան բանակցությունների արդյունքների լիարժեք իրականացում չի տեսնում։
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Չավուշօղլուի խոսքերը, ասել է, որ Մոսկվան չի հրաժարվի Լավրովի և Կուլեբայի հանդիպումից, սակայն բանակցությունները պետք է բովանդակային լինեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով