Մամուլ 5 տարի առաջ - 08:26 11-05-2021

Քո­չա­րյա­նը մեր­ժել է անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի՝ հանրահավաքին զրահաբաճկոն հագնելու առա­ջար­կը․ Փաստ

«Կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ձևավորեցին «Հայաստան» դաշինք: Այնուհետ Ազատության հրապարակում կայացավ դաշինքի հանրահավաքը:

Սրա հետ կապված «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորաբար, թերթի աղբյուրների փոխանցմամբ անվտանգության աշխատակիցները երկրորդ նախագահին հորդորել են զրահաբաճկոն կրել, սակայն Ռոբերտ Քոչարյանը կտրուկ հրաժարվել է՝ նշելով, որ սեփական ժողովրդի մեջ դուրս գալու համար ինքը հավել յալ անվտանգության կարիք ու անհանգստություն չունի:

Ի դեպ, այն, որ Քոչարյանն առանց զրահաբաճկոնի էր, անզեն աչքով էլ նկատելի էր, հատկապես, երբ հանրահավաքի ժամանակ նա հանեց պիջակն ու մնաց վերնաշապիկով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան