Խոսք 5 տարի առաջ - 13:54 09-05-2021

Չկա ներում նրանց համար, ովքեր ագրեսիվ ծրագրեր ունեն․ Պուտին

Կարմիր հրապարակում անցկացվող շքերթի ժամանակ խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով`Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ երկիրը մտադիր է ամուր պաշտպանել իր ազգային շահերը և ապահովել ռուս ժողովրդի իրավունքները:

«Պատերազմն այնքան անտանելի փորձություններ, վիշտ ու արցունքներ բերեց, որ անհնար է մոռանալ դա: Եվ նրանց համար, ովքեր կրկին մտածում են ագրեսիվ ծրագրերի մասին, ներում և արդարացում չկա»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շքերթին մասնակցում է նրա տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնը: Այլ օտարերկրյա ղեկավարներ չեն ժամանել Մոսկվա։ Դա պայմանավորված է COVID-19 կորոնավիրուսային համաճարակով։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Ձեզ գուցե հետաքրքրի