Մամուլ 5 տարի առաջ - 08:16 08-05-2021

Փաշինյանն ԱՄՆ-ին խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան․ Փաստ

«Բնական է, որ առաջիկա ընտրությունների նկատմամբ արտաքին խաղացողների ուշադրությունը բավականին մեծ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը արևմուտքին, մասնավորաբար ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի, որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից ու հանգամանքների բերումով «ռուսաստանասեր» դարձած «Քաղպայմանագրից»:

Ըստ այդմ, հիմա թեժ պայքար է գնում այդ թևում՝ այդ մեկ «հնարավորության» համար: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, ընդգծված գոնե մեկ արևմտամետ ուժի՝ ինչ-որ կերպ խորհրդարան անցկացնելու համար աշխատելու է իշխանության քարոզչական ու վարչական ռեսուրսը: Սակայն բանն այն է, որ ներկայումս դեռևս որոշված չէ այն «արևմտյան ձին», որի վրա վերջնական «ստավկա» պետք է արվի: Դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար պայքարում են մի քանի մանր կուսակցություններ, սակայն բոլորն էլ այնքան թույլ են, որ, ինչպես կատակում են իշխանական կուլիսներում, ընտրությունների արդյունքում կարող է պարզվել, որ «ձին» պարզապես պոնի էր»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով