Արտաքին 5 տարի առաջ - 18:18 07-05-2021

Թուրքիայից արտահանման ամենամեծ ծավալները շարունակվում են ուղղվել դեպի Գերմանիա

ԻՆչպես գրում է ermenihaber.am-ը, 2021թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 109 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 766 մլն դոլար, իսկ հունվար-ապրիլ ամիսներին արտահանման ընդհանուր ծավալն աճել է 33.1 տոկոսով՝ հասնելով 68 մլրդ 752 մլն դոլարի։

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2021թ. առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանումն իրականանացվել է Գերմանիա։ Հունվար–ապրիլի ընթացքում Թուրքիայից Գերմանիա արտահանման ծավալը կազմել է 5.7 մլրդ դոլար։

Նշենք, որ 2020թ․ առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանում կատարվել էր Գերմանիա։

Արտահանման ծավալներով Գերմանիային հաջորդում են ԱՄՆ-ը,Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Ֆրանսիան:

Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա: Թուրքիայից Սաուդյան Արաբիա կատարված արտահանման ծավալները նվազել են 944.1 մլն դոլարով՝ կազմելով 67.4 մլն դոլար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան