Ներքին 5 տարի առաջ - 14:34 07-05-2021

Քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրությունը

Ազգային ժողովն այսօր քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը:

Նա իր ելույթի սկզբում Գեղամ Հովեյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ իր թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրելու համար: Նա ասաց, որ հանդիպել է խմբակցությունների և Ազգային ժողովի պատգամավորների հետ, ունեցել հանգամանալից և անկեղծ քննարկումներ։

«Այդ հանդիպումներն ինձ մոտ ձևավորել են համոզմունք, որ մենք միասին կարող ենք հաղթահարել այն խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև՝ պետական բյուջեի արդյունավետ հաշվեքննություն իրականացնելու համար»,-նշել է նա:

Գեղամ Հովեյանի խոսքով՝ խոշորացված համայնքների ձևավորումը, կենտրոնական իշխանության կողմից բազմաթիվ պատվիրված լիազորությունները սուբվենցիոն ծրագրերով հսկայածավալ աշխատանքների իրականացումը, մարզերում պահանջում են նոր տեսակի հաշվեքննության իրականացում․ «Դա թույլ կտա թե՛ Ազգային ժողովին, թե՛ կառավարությանը գնահատել ֆինանսական հատկացումների նպատակային օգտագործումը համայնքների կողմից գույքահարկի և հողի հարկի հավաքագրումների կազմակերպման ընթացքը և թերությունները»:

Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության և խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը։ Խոսելով թեկնածուի գործունեության մասին, նա շրջանցեց այն հանգամանքը, որ Գ․ Հովեյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակով է առաջադրված եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով