Արտաքին 5 տարի առաջ - 10:20 07-05-2021

Փսակին մտադիր է 2022 թվականին հեռանալ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից

Ջեն Փսակին մտադիր է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը լքել 2022 թվականին: Այդ մասին հաղորդում է Mediaite-ն:

Նրա խոսքով, ի սկզբանե պլանավորվում էր, որ նա այդ պաշտոնում կմնա մոտավորապես մեկ տարի:

Ընդ որում, Փսակին նշել է, որ իրեն «չեն վախեցնում», այլ ընդհակառակը, «դուր են գալիս» այդ մարտահրավերն ու պատասխանատվությունը, որը պետք է ստանձնել մամուլի քարտուղարի պաշտոնում:

Անցյալ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Փսակին միացել է Ջո Բայդենի և Կամալա Հարրիսի անցումային թիմին: Հետագայում նրան նշանակել են Սպիտակ տան մամուլի քարտուղար։

Փսակին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարն է եղել 2013-ի փետրվարից մինչև 2015 թվականը, 2009-ից մինչև 2011 թվականը: 2015-ից մինչև 2017 թվականը: Նա նաև զբաղեցրել է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի հաղորդակցությունների գծով օգնականի պաշտոնը: Փսակին հայտնի է դարձել Ռուսաստանի հասցեին ոչ միանշանակ արտահայտությունների և սուր քննադատության, ինչպես նաև Ուկրաինայի իրադրության մասին վիճելի հայտարարությունների շնորհիվ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում