Արտաքին 5 տարի առաջ - 23:35 06-05-2021

ԵՄ-ում պատրաստվում են արագ արձագանքման ռազմական ուժեր ստեղծել

Եվրոպական հանձնաժողովը, համաշխարհային ճգնաժամերի պարագայում, Եվրամիության արագ արձագանքման օպերատիվ զորքերի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ կպատրաստի: ՌԻԱ Նովոստին հղում է կատարել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։

«Մենք վերադարձանք արագ արձագանքման ստորաբաժանման ձևավորման գաղափարին, որը կարող էր առաջինը գործել ճգնաժամի դեպքում։ Այսօրինակ առաջարկը մենք կպատրաստենք անդամ պետությունների համար»,- ասել է նա:

Նրա խոսքով, Եվրամիությունը պետք է ավելի լավ պատրաստված լինի այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում։

Ավելի վաղ Եվրամիության պաշտպանության նախարարների խորհուրդը հավանություն էր տվել Կանադայի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի կողմից PESCO-ի ստեղծվող պաշտպանական ծրագրին: Այս երեք պետությունները կդառնան ԵՄ-ի մեջ չմտնող առաջին երկրները, որոնք կմասնակցեն պաշտպանական նախագծին։

PESCO-ն Եվրամիության ծրագիր է, որը կոչված է խթանելու երկրներին՝ ավելացնել պաշտպանական ծախսերը և բարձրացնել համագործակցությունն այդ ոլորտում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»