Ներքին 5 տարի առաջ - 20:33 21-08-2021

ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերն այցելել են Երևանում տեղի ունեցող ակցիայի վայր՝ «Ֆիզգորոդոկ»

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են այցելել Երևանում տեղի ունեցող ակցիայի վայր՝ «Ֆիզգորոդոկ», ինչպես նաև հիվանդանոց:

Խմբերից մեկն արդեն իսկ գտնվում է «Ֆիզգորոդոկ»-ում: Հիվանդանոց այցի նպատակն է տեսակցել հիվանդանոց տեղափոխված երեխային, որի փորին, ըստ հրապարակված տեղեկությունների, հարվածել են ոստիկանները։

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման հատուկ խումբ էր մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ «Ֆիզգորոդոկում» ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ։

Հիշեցնենք. Երևանի Արտեմ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգորոդոկ» թաղամասում, այսօր ակցիա էին անցկացնում հարակից շենքերի բնակիչները՝ բողոքելով տարածքում 12-հարկանի շենքի կառուցմանը դեմ։ Ոստիկանները քաշքշելով, հրմշտելով բերման էին ենթարկել ակցիայի մի քանի մասնակցի։ Տարածքում նաև երեխաներ են եղել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով