Սպորտ 5 տարի առաջ - 11:14 06-05-2021

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 1-11-ը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, հունիսի 1-11-ը, Երևանում՝ Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում, տեղի է ունենալու Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը։

Մրցաշարում մասնակցության անհատական իրավունք ունեն.

ա. բարձրագույն և առաջին խմբի մրցաշարերում մասնակցության իրավունք չունեցող միջազգային գրոսմայստերներն ու վարպետները, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետները, կին գրոսմայստերներն ու միջազգային վարպետները,

բ. 2301 և բարձր ՖԻԴԵ-ի կամ ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները,

գ. Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում 2-5-րդ տեղեր գրաված շախմատիստները,

դ. Հայաստանի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում 1-5-րդ տեղեր գրաված շախմատիստները,

ե. Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում 1-3-րդ տեղեր գրաված շախմատիստները,

զ. Հայաստանի մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում 1-ին տեղ գրաված շախմատիստը,

է. Հայաստանի մինչև 18 և 16 տարեկան աղջիկների առաջնությունում 1-ին տեղեր գրաված շախմատիստուհիները։

Կիսաեզրափակիչ մրցաշարին մասնակցության անհատական իրավունք ունեն. 25 շախմատիստ Երևանի ընտրական մրցաշարից, 6-ական շախմատիստ Շիրակի ու Լոռու, 4-ական` Կոտայքի ու Սյունիքի, 3-ը` Արմավիրի, 2-ական` Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերից և ԼՂՀ-ից:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մայիսի 25-ը։

Մրցաշարի արդյունքներով 6 շախմատիստ իրավունք կստանա մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 1-ին խմբի մրցաշարին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով