Արտաքին 5 տարի առաջ - 10:05 05-05-2021

Պարկինսոնի դեմ բուժման դեղը իտալացուն վերածել է սեռական կախվածություն ունեցող խաղամոլի

Իտալիայում դատարանը վճռել է դեղագործական ընկերության դեմ երկարամյա դատական ​​գործ սկսել, քանի որ 60-ամյա քաղաքացին սկսել է տառապել դեղերի անսպասելի ազդեցությունից: Հայտնում է ANSA գործակալությունը:

2015-ին դատարան է դիմում մի մարդ, որը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և դեղեր է ընդունում: Հայցադիմումի մեջ նա նշել էր, որ ինքը 40 տարեկանից տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և որ հինգ տարի շարունակ խմում էր այն դեղամիջոցները, որոնք էլ կախվածության խնդրին հանգեցրին:

Այս ընթացքում, ըստ իտալացու, իր կյանքը լրջորեն փոխվել էր դեպի վատը. Նա սեռական մոլուցքի մեջ էր ընկել և սկսել էր խաղամոլ դառնալ: Աստիճանաբար տղամարդը ստիպված է եղել թողնել աշխատանքը, նա մեծ պարտքեր էր կուտակել:

Փորձաքննությունը պարզել է, որ դեղամիջոցի մեջ նմանօրինակ կողմնակի բարդություններ կան:Արդյունքում՝ դատարանը դեղագործական ընկերության մասնաճյուղին պարտավորեցրեց 500 հազար եվրո փոխհատուցում վճարել այդ տղամարդուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»