Ավելին 4 տարի առաջ - 22:33 21-10-2021

Կապ է հայտնաբերվել կորոնավիրուսի, Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների միջև

Որոշ վիրուսային հիվանդություններ, ներառյալ կորոնավիրուսը, կարող են նպաստել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացմանը: Այս եզրակացությանն են եկել Բոնի համալսարանի մի խումբ գիտնականներ: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Աշխատանքի հեղինակները պարզել են, որ որոշակի տիպի վիրուսային մոլեկուլները խթանում են շրջված սպիտակուցների ագրեգատների միջբջջային տարածում, ինչը նկատվում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններով հիվանդների մոտ:

Հետազոտողները բազմաթիվ փորձեր են կատարել տարբեր բջիջների հետ: Նրանք ընդօրինակել են էին վիրուսային վարակի ազդեցությամբ մարմնում տեղի ունեցող գործընթացները և ստիպում բջիջներին արտադրել սպիտակուցներ: Նրանք որպես հիմնական ընտրել են երկու սպիտակուց՝ կորոնավիրուսի սպիտակուցը և վեզիկուլյար ստոմատիտի վիրուսի գլիկոպրոտեինը:

Արդյունքում, գիտնականներին հաջողվել է ցույց տալ, որ վիրուսային սպիտակուցները ներառված են ինչպես բջջային թաղանթում, այնպես էլ արտաբջջային բշտիկներում, ինչի շնորհիվ բջիջների միջև տարածվում են սպիտակուցային ագրեգատներ:

Ստացվում է, որ անկախ շրջված սպիտակուցներ արտադրող բջիջների տեսակից, օրգանիզմում վիրուսի առկայությունը մեծացնում է դրանց տարածումը, ինչը կարող է հանգեցնել ուղեղի հիվանդությունների զարգացման:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան