Արտաքին 5 տարի առաջ - 09:30 05-05-2021

Միացյալ Նահանգներում հնարավոր է պատվաստված մարդկանց սկսեն զեղչեր տրամադրել խանութներում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիներին գնումների զեղչեր տրամադրելու հնարավորությունը:

Երկրի ղեկավարի խոսքերով, իշխանությունները քննարկում են պատվաստումներ չցանկացող քաղաքացիներին մոտիվացնելու տարբերակները:

«Միլիոնավոր ամերիկացիներ պատվաստվելու համար մի փոքր խթանի կարիք ունեն: Ես վերջերս առաջարկել եմ գործատուներին, որպեսզի վճարովի ժամանակ տրամադրեն աշխատողների պատվաստումների համար: Գործարարներին իրենք առաջարկում են արտոնյալ վարկավորման ծրագրեր` աշխատանքային ժամերը փոխհատուցելու համար: Մենք նաև նոր համագործակցություն կսկսենք գործարար համայնքի հետ՝ համագործակցելով մթերային խանութների հետ՝ հատուկ զեղչեր տրամադրելու հաճախորդներին, որոնք գալիս են պատվաստանյութեր ստանալու»,- ասել է Բայդենը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան