Արտաքին 4 տարի առաջ - 17:37 19-10-2021

Միացյալ Նահանգներում կինը 6.3 կգ քաշով որդի է լույս աշխարհ բերել

Ամերիկուհի Քերի Փաթոնայը որդուն՝ Ֆինլին, ծննդաբերել է 6.3 կիլոգրամ քաշով, գրում է Fox News-ը:

Երեխայի մեծ չափերի պատճառով բժիշկները ստիպված են եղել Քերիին կեսարյան հատում կատարել: Ավելին, ըստ երիտասարդ մայրիկի, հետազոտության արդյունքների համաձայն, ենթադրվում էր, որ որդին պետք է մեկ կիլոգրամ պակաս կշռեր:

«Ես չափազանց մեծ որովայն ունեի, որն ավելացնում էր անհարմարությունները»,- ասել է կինը:

Քերին արդեն երկու որդի ունի. մեծը 10 տարեկան է, մյուսը՝ ընդամենը երկու տարեկան: Նրանք ծնվել են նույն հիվանդանոցում՝ նույն բժշկի հսկողության ներքո:

«Բուժքույրերն ու բժիշկներն անընդհատ նրա մասին են խոսում: Նա այնքան գեղեցիկ և անուշիկ երեխա է: Ուրախ եմ, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- ասել է Քերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող