Մամուլ 5 տարի առաջ - 08:00 05-05-2021

Տեղեկատվական դավադիր ակցիա՝ ընդդեմ Վիտալի Բալասանյանի․ Իրավունք

«Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ երեկ տեղեկատվական դավա­դիր օպերացիա էր իրակա­նացվում: Երեկ նախ տելեգրամյան ալիքներով, ապա լրատ­վական կայքերով ապատեղեկատվություն տարածվեց, թե Վիտալի Բալասանյանը գնացել է Մարտունի՝ փորձելով համոզել տեղի բնակչությանը, որ իբր Նժդեհի արձա­նը վերանորոգելու կարիք կա, և պետք է հանել, հետո հետ դնել տեղը: Սակայն Մարտունեցի երիտասարդները թույլ չեն տվել արձանը տեղից շարժել և անգամ պատռել են հուշարձանի վրա քաշված սա­վանը:

Մինչդեռ արցախյան թերթի աղբյուրների համաձայն՝ վերոնշյալը որևէ աղերս չունի Վիտալի Բալասանյանի հետ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ արշալույսները կրկին խաղաղ չեն Արցախում: Մայիսի 9-ին ընդա­ռաջ՝ որոշակի լարվածություն կա: Նկատելի է, որ ապատեղեկատվությամբ փորձ է արվում շեղել ինչ-որ վտանգավոր գործընթացից, որից տեղյակ են իշխանական վերին օղակնե­րում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով