Ավելին 5 տարի առաջ - 13:40 04-05-2021

L’One-ը երրորդ անգամ հայր է դարձել

Black Star-ի նախկին արտիստ Լևան Գորոզիան (L’One) երրորդ անգամ հայր է դարձել։ Նրա կինը՝ Աննան, աստղին ևս մեկ երեխա է պարգևել։

«Կյանքում իմ ամենակարևոր 3 միավորանոցը։ Շնորհակալություն ամենի համար։ Սիրո մասին աշխարհի բոլոր երգերը քեզ»,- ինստագրամյան էջում գրել է ռեփերը։

Նշենք, որ Black Star-ից հեռանալուց հետո ընկերությունը մեծ գումարներ է պահանջել, որ Լևանը կարողանա կատարել երգերը, որոնք ինքն է գրել ու օգտագործի կեղծանունը։ Նա փորձել է խնդիրը լուծել դատարանի միջոցով, սակայն պարտվել է։

Ավելի ուշ նա հաշտվել է տեղի ունեցածի հետ ու սկսել երգեր թողարկել ու հանդես գալ Լևան Գորոզիա անվամբ, սակայն նախորդ ամիս կարողացել է պայմանավորվել Black Star-ի հետ ու վերադարձնել բոլոր կոմպոզիցիաների և կեղծանվան իրավունքները։ Արտիստն արդեն իսկ մեծ համերգ է ունեցել Մոսկվայում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին