Ներքին 5 տարի առաջ - 17:10 03-05-2021

Քննարկվել են Հայաստանի և ԵՄ-ի միջև մաքսային ոլորտին առնչվող առաջնահերթությունները

Տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստն՝ առցանց ձևաչափով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ-ի միջև մաքսային ոլորտին առնչվող առաջնահերթություններին, ներկայացվել են նախանշված հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության մաքսային օրենսգրքերի նոր խմբագրությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության շրջանակներում մաքսային վարչարարության կիրառման պրակտիկային, այդ թվում՝ իրավական լուծումների մոտարկման համատեքստում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ։

Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Եվրոպական միության կողմից՝ Մաքսային միության և հարկային հարցերով գլխավոր տնօրինության առևտրի դյուրացման, ծագման կանոնների և միջազգային համակարգման բաժնի ղեկավար Ֆերնանդո Պեռո դե Պիննիկը։

Նիստին մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային մաքսային կազմակերպությունում և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի