Ներքին 7 ամիս առաջ - 18:19 03-03-2026

Սրբուհի Գալյանն ու Իրանի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Նախարարն իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին զոհերի կապակցությամբ և կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը։

Սրբուհի Գալյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև քրեական գործերով իրավական օգնությանն առնչվող հարցերին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և աշխատանքային քննարկումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան