Ավելին 5 տարի առաջ - 15:16 14-03-2021

ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՆՎԱԾ ԲՐԻՏԱՆՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՅՑԻՆ

Ոստիկանի կողմից լոնդոնցի 33-ամյա Սառա Էվերարդի սպանությունը վրդովմունք է առաջացրել բրիտանական հասարակության շրջանում: Չնայած ոստիկանության արգելքներին՝ շաբաթ օրը հարյուրավոր կանայք դուրս են եկել փողոց՝ սեռական ոտնձգությունների և ընտանեկան բռնության վերաբերյալ մտահոգություններ բարձրացնելու համար: Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, նույնպես եկել էր հարգելու սպանված կնոջ հիշատակը:

Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը, մի քանի կանայք բերման են ենթարկվել, ինչը ևս զայրացրել է հասարակությանը։

Մարտի 3-ի երեկոյան 33-ամյա մարկետինգի մենեջեր Սառա Էվերարդը, ով Լոնդոնի Կլեպհեմ շրջանում գտնվող ընկերոջ մոտից տուն էր վերադառնում, անհետացել էր առանց հետքի: Նրա ընկերը ահազանգել էր ոստիկանությանը, որն սկսել է որոնել անհայտ կորած Սառային:

Նրա մարմինը գտել են մեկ շաբաթ անց ավելի քան 50 մղոն հեռավորության վրա այնտեղից, որտեղ վերջին անգամ տեսել էին կնոջը։

Մարտի 12-ին Լոնդոնի ոստիկանության խորհրդարանական և դիվանագիտական ​​պահակության հրամանատարության անդամ 48-ամյա Ուեյն Քուսինսը մեղադրվել է կնոջ սպանության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան