Ավելին 5 տարի առաջ - 16:54 12-06-2021

Քեյթ Միդլթոնը մեկնաբանել է Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի դստեր ծնունդը

39-ամյա Մեգան Մարքլի եւ 36-ամյա Հարրիի երկրորդ երեխայի՝ փոքրիկ Լիլիբեթի ծնվելուց ընդամենը մեկ շաբաթ անց, նրա լույս աշխարհ գալու լուրը մեկնաբանել է 39-ամյա մորաքույրը ՝ Քեյթ Միդլթոնը: Այսօր ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ հանդիպման ժամանակ լրագրողը հարցրել է դքսուհուն թագավորական ընտանիքի համալրման մասին: Քեյթը Հարրիի և Մեգանի դստեր մասին մեծ ոգևորությամբ է խոսել: «Մաղթում եմ նրան ամենայն բարիք. Մենք դեռ չենք տեսել նրան, բայց ես հույս ունեմ, որ դա շուտով տեղի կունենա. անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը», - ասել է նա, հավելելով, որ Մեգանի եւ Հարիի հետ տեսազանգով դեռ չի շփվել: Քեմբրիջի դքսերը Լիլիի ծննդյան կապակցությամբ հասարակավ շնորհավորել են իրենց հարազատներին, իսկ դքսուհին, ըստ աղբյուրների, նույնիսկ նվեր է ուղարկել փոքրիկին: Այժմ Քեյթը փորձում է հարաբերություններ հաստատել իր ամուսնու և նրա ավագ եղբոր միջև և շփվում է Հարրիի ընտանիքի հետ: Հասկանալով, որ Քեյթն իսկապես ի զորու է հաշտեցնել երկու կողմերին՝ նրան դիմել է նաև Մեգան Մարքլը։ Ասում են, որ նա գաղտնի զանգահարել է նրան և խնդրել է ազդել թագավորական ընտանիքի մյուս անդամների վրա, որոնք փոխել են իրենց վերաբերմունքը՝ իր և Հարիի՝ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցից հետո: Քեյթն ինքը կարծես թե հիշաչար չէ զույգի նկատմամաբ, չնայած որ հարցազրույցից իրեն էլ էր բաժին ընկել. Մեգանը հրապարակավ պատմել է, որ նա իրեն արցունքների է հասցրել իր և Հարրիի հարսանիքի նախօրեին: Սակայն Քեմբրիջի դքսուհին միայն մեկ բան է ցանկանում, որպեսզի թագավորական ընտանիքում խաղաղություն և հանգստություն հաստատվի, եւ բոլոր վեճերն ու սկանդալները անցյալում մնան:

Մեգանը և Հարրին, թեև մեկուկես տարի առաջ հրաժարվեցին թագավորական լիազորություններից, այնուամենայնիվ ընտանիքի հետ կապերը չեն ուզում խզել: Նրանք իրենց դստերը անվանակոչեցին նրա մեծ տատիկի՝ Եղիսաբեթ II —ի պատվին (Լիլիբեթը թագուհու մանկական մականունն է, որին այդպես անվանում էին միայն ամենամտերիմ մարդիկ) և արքայադուստր Դիանայի հանգուցյալ տատի անունով (Դիանան զույգի դստեր երկրորդ անունն է)։ Ոմանք կարծում են, որ Սասեքսի դքսերի դստեր անունն ընտրվել է՝ թագավորական ընտանիքի հետ հաշտվելու հույսով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով