Արտաքին 5 տարի առաջ - 12:00 13-03-2021

MICROSOFT-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԿԻԲԵՌՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ. WSJ

Ամերիկյան Microsoft կորպորացիայի գործընկերները կարող էին հաքերներին տվյալներ տրամադրել Exchange Server ծրագրակազմի խոցելիության միջոցով կիբեռհարձակում իրականացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Ըստ նրանց՝ կորպորացիայի մասնագետներն ուսումնասիրում են գաղտնի տվյալների հնարավոր արտահոսքը, որոնք փոխանցվել են Microsoft Active Protections Program (MAPP) գործընկեր ծրագրի միջոցով կիբեռանվտանգության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններին: Ամբողջ աշխարհում շուրջ 80 ընկերություններ MAPP-ի անդամ են: Նշվում է, որ նրանցից տասը գտնվում են Չինաստանում:

Հրապարակման համաձայն՝ հնարավոր է, որ ընկերություններից մեկը կարող էր ենթադրյալ հաքերներին գաղտնի ուղարկել տեղեկատվություն Microsoft-ի ծրագրակազմում նորարարությունների մասին, ինչն էլ օգտագործվել է հարձակման համար: Ըստ թերթի՝ տվյալ վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ փետրվարի 28-ին տեղի ունեցած կիբեռհարձակումն օգտագործել է խոցելի կողմերը, որոնք վերացվել էին Exchange Server-ի թարմացման մեջ: Այս թարմացումն ընկերության հաճախորդներին հասանելի է դարձել մարտի 2-ին, իսկ MAPP-ի գործընկերներն այն ստացել են փետրվարի 23-ին:

Microsoft-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան